Լոնդոնի «Չելսի»-ի պաշտպան Ջոն Թերին Պրեմյեր լիգայի 26-րդ տուրի «Չելսի» – «Նյուքասլ»(5:1) հանդիպմանը վնասվածք է ստացել: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական Թվիթերը:
Այսօր 35-ամյա անգլիացին բուժզննում է անցնելու: Նախնական տեղեկություններով՝ Թերին ծնկատակի ջլերն է վնասել:
Հիշեցնենք, որ երեքշաբթի «ազնվականներ»-ը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի շրջանակում հանդիպելու են ՊՍԺ-ին: