Բայեթա դեղահաբը, որը գլյուկագոնանման պեպտիդ-1-ի կրկնօրինակն է (GLP-1), կարգավորում է սննդային վարքագիծը: Ներկա պահին այն նշանակվում է ճարպակալման և 2-րդ կարգի շաքարախտի դեպքում: Պարզվում է` այն կարող է հաղթահարել նաև կոկայինից կախվածությունը, գրում է Zee News-ը:
Դա է ապացուցել առնետների վրա կատարված գիտափորձը:
Հետազոտությունը ցույց է տվել, որ երբ պարգևատրման հետ կապված ուղեղի գոտում ակտիվացել է GLP-1 ազդակը, առնետներն ավելի քիչ կոկային են ընդունել: Մարդու ուղեղում կատարվում են նույն գործառույթները: