Սաուդյան Արաբիայի Թուրքիա տեղափոխված օդուժի կործանիչները հարձակումներ կիրականացնեն Սիրիայի Ռաքքա քաղաքի վրա, որը համարվում է ԴԱԻՇ-ի մայրաքաղաքը: Այդ մասին տեղեկացրել է թագավորության պաշտպանության նախարարի խորհրդատու, բրիգադային գեներալ Ահմեդ ալ-Ասիրին:
Նրա խոսքերով՝ Ինջիրլիք ռազմաբազա են ուղարկվել մի քանի կործանիչներ, սակայն ցամաքային զորք այնտեղ չկա: Ալ-Ասիրին նշում է, որ թագավորությունը հակված է ջանքեր գործադրելու ԴԱԻՇ-ի դեմ պայքարում, և երկրի օդուժի գործողություններն իրականացվում են դրա համաձայն: Անկարան, տեղեկացնելով Ինջիրլիքի նոր համալրման մասին, հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում կարող է Էր-Ռիադի հետ ցամաքային գործողություններ սկսել ԴԱԻՇ-ի դեմ: