Անգլիայի ազգային հավաքականի ու «Լեսթեր»-ի հարձակվող Ջեյմի Վարդին ակումբի հետ կնքած նոր պայմանագիրը լավ է նշել:
Փետրվարի սկզբին ֆուտբոլիստը երկարաձգեց ակումբի հետ պայմանագրի ժամկետը մինչև 2019 թվականի ամառ: Նոր պայմանագրով՝ նա շաբաթական 80 000 ֆունտ աշխատավարձ է ստանում:
«The Sun»-ի տեղեկություններով՝ Վարդին գնել է «Bentley Continental» ավտոմեքենա: Մեքենայի արժեքը կազմում է 100 000 ֆունտ, իսկ Վարդին այդքան գումար է վաստակում մոտավորապես 9-10 օրվա ընթացքում: