Գերմանիայի դաշնային դատախազությունը հետաքննություն է անցկացնում սահմանադրության պահպանման դաշնային գերատեսչության երկու աշխատակիցների նկատմամբ` օտարերկրյա ահաբեկչական խմբավորմանն աջակցելու կասկածանքով: Այդ մասին հաղորդում է Berliner Morgenpost թերթը:
Հետաքննություն է տարվում է իսլամիստ Իրֆան Պեչիի խոստովանությունների հիման վրա, որը հավաքագրվել է վերոնշյալ գերատեսչության կողմից: 2015-ին հրապարակված իր «Ջիհադիստը» գրքում նա գրում է, որ իր վերադասից 500 եվրո է ստացել իսլամիստական կարևոր առաջնորդներից մեկին փոխանցելու համար` նրա վստահությունը ստանալու նպատակով:
Պեչին ընդգծում է, որ վերադասին լավ հայտնի էին, որ գումարը նախատեսված է «Ալ-Քաիդա» ահաբեկչական ցանցի համար: Այնուամենայնիվ նա թույլատրել է վճարել այդ գումարը սահմանադրության պահպանության գերատեսչության իրավաբանական բաժնի աշխատակցի հաստատելուց հետո:
Իրֆան Պեչիի խոսքերով` ինքը` վերահսկիչի գիտությամբ, վճարել է 300 եվրո «Գերմանական թալիբանի մոջահեդներ» խմբավորմանը: