Wednesday, 24 04 2024
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

«Եթե Սերժ Սարգսյանը որոշի երկիրն արմատապես բարեփոխել՝ լուրջ դժվարություններ կունենա»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան, գրող Արծրուն Պեպանյանը:

– Պարոն Պեպանյան, տեսակետ կա, որ առաջիկա ընտրական զարգացումները լինելու են գաղափարական հենքի վրա, և քաղաքական ուժերը իրենց գործողությունները մեծապես պայմանավորելու են իրենց արտաքին քաղաքական կողմնորոշմամբ: Այսօր, սակայն, երկու նոր ձևավորվող քաղաքական ուժերը՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը և «Նոր Հայաստան»-ը, չունեն հստակ բաժանում արտաքին կողմնորոշումների վերաբերյալ: Արտաքին քաղաքական նման կողմնորոշումները կարո՞ղ են արդյոք քաղաքական դաշտը հանել ճգնաժամից:

– Ցավալի է, որ գաղափարական հենք համարվում է որևէ արտաքին կողմնորոշում ունենալը, մինչդեռ այն պիտի բխեր տվյալ քաղաքական ուժի ներքին էությունից: Առհասարակ արտաքին կողմնորոշվածությունը ներքին անլիարժեքության զգացումի արդյունք է, ուստի մեզ նման փոքր երկրներում արտաքին կողմնորոշում ունեցող քաղաքական ուժերի միջոցով միմյանց դեմ պայքարում են հենց այդ կողմնորոշումների «տերերը»: Մեր կողմնորոշումը պիտի լինի միայն դեպի մեր պետությունը: Ինչ վերաբերում է ճգնաժամին, ապա որևէ քաղաքական ուժ, որպեսզի կարողանա հաղթահարել ճգնաժամը, նախևառաջ պետք է ունակ լինի պարզելու այդ ճգնաժամի առաջացման բուն պատճառները: Մեր քաղաքական դաշտը դեռևս շատ հեռու է այդ ունակությունն ունենալուց, իրենք այդ պատճառները որոնում են միմիայն ներկայում, իսկ դա տարել է և կտանի մոլորության: Այնպես որ՝ մեր քաղաքական ուժերն այսօրվա դրությամբ պայմանականորեն են քաղաքական կոչվում, նրանք ի զորու չեն էական դրական փոփոխություններ իրականացնել երկրում՝ ինչպիսի արտաքին կողմնորոշում էլ ունենան:

Շատ փորձագետներ նշում են, որ առանց արտաքին քաղաքական բաժանման հնարավոր չէ այս վիճակից դուրս գալ: Բայց, օրինակ, արևտամետ Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրություններից հետո գնաց Ռուսաստան՝ հաղթանակ բերելու: Ռուսները, ըստ էության, թույլ չեն տալիս, որ Հայաստանում քաղաքական դաշտ ձևավորվի: Համամի՞տ եք:

– Որևէ մեկի թույլ տալուն որ նայենք, չենք ունենա անհրաժեշտ քաղաքական դաշտը: Այն, որ չունենք այդ դաշտը, նախևառաջ պայմանավորված է մեր գործիչների մտածողության մակերեսայնությամբ: Մի պահ մտաբերեք Երրորդ հանրապետության տարիներին հնչած քաղաքական բնույթի ելույթները և փորձեք դրանք համադրելով՝ կարծիք կազմել, թե քանի տարեկան է հայ ժողովուրդը: Կստանաք ամենաշատը 25 թիվը: Մեր կուսակցությունների համար մեր ժողովուրդը ընդամենը 25 տարեկան է, մեր կուսակցությունները մեր ժողովրդի հետ խոսում են որպես քսանհինգամյա հանրության հետ, և այդ պատճառով էլ այս վիճակն է: Հայությունն ունի աշխարհում առանցքային դերակատարում ունենալու իրական հնարավորություն, և հիմա ժամանակն է, որ այդպիսի ուժերի ի հայտ գան: Իսկ դրա համար նախևառաջ հարկավոր է քննել հայության ողջ անցյալը, որպեսզի պարզվի ու հիմնավորվի այդ դերակատարությունը:

– Ստեղծված իրավիճակում ի՞նչ ելքեր եք տեսնում: Արդյոք ճի՞շտ տարբերակ է գնալ ներսից փոխելու ճանապարհով, ինչպես պնդում է ՀՅԴն:

– Շատ լավ կլիներ, որ ներսից փոխվեր. այդպես ավելի հեշտ է, քանի որ օգտագործվում են պետության լծակները: Սակայն, ցավոք, Երրորդ հանրապետության տարիներին իշխանական համակարգը համալրվել է բացասական ընտրասերումի հիման վրա, և այսօր այդ համակարգը նվազ պիտանի է ազգաշահ այդ գործն անելու: Եթե մի օր Սերժ Սարգսյանը որոշի երկիրն արմատապես բարեփոխել, ապա լուրջ դժվարություններ կունենա անհրաժեշտ թիմի հարցում: Ստացվում է, որ փոփոխությունների նախաձեռնության մեկնարկը պիտի տրվի դրսում: Սակայն, արդեն ասացի, մեր քաղաքական ուժերը այսօրվա դրությամբ չունեն պահանջվող խորատեսությունը, և դա մնում է որպես ապագայի հարց: Այնպես որ՝ ՀՅԴ-ն գնալու ուրիշ տեղ չուներ. դրսում գտնվողներին սպասում է բարոյական դանդաղ մահ, քանի որ, ցավոք, ի զորու չեն ըմբռնել ճգնաժամի իրական պատճառները:

– Ամբողջ աշխարհում կոալիցիաները կազմավորվում են ընտրություններից հետո, հիմա մեզ մոտ ընտրություններից մեկ տարի առաջ են կոալիցիա կազմում: Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է սա պայմանավորված:

– Մամուլում եղած նյութերին եթե հավատանք, հանրաքվեի «Այո»-ն անչափ փոքր է եղել իրականում: Եվ դա այն դեպքում, երբ դիմացը համախմբված արմատական ուժ չկար: Դժվար չի ենթադրել, թե որպիսի բարդ խնդրի առջև կկանգնեն իշխանությունները 2017-ին, հատկապես որ աշխարհում տեղի ունեցող խառնաշփոթի պատճառով վատանում են նաև մեր երկրի ներքին գործերը: Այս միավորումը թերևս նպատակ ունի հնարավորինս հեշտացնել իշխանությունների վերարտադրության գործը, նաև դեպի իշխանությունները տրամադրել Սփյուռքի մի հատվածին: Բաց դա էական արդյունքների չի բերի: Իշխանությունները գուցե թե կարողանան ևս մեկ անգամ արմունկներով կամ թե ավելի կոշտ մեթոդով վերարտադրվել, բայց դա մեր անկումը կվերածի գահավիժման: Այս պահին մի ուղի կա կործանումից խուսափելու՝ իշխանությունները պետք է սթափվեն և կարգի բերեն երկիրը: Ասվածը գուցե թե ֆանտաստիկայի ժանրից է, բայց ներկա պահին մեր ժողովուրդը որևէ այլ ռեալ ելքի համար դեռ պատրաստ չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում