Չինաստանի մոտ 6 մլն քաղաքացիներ լքել են երկիրն ամանորյա «Չունցզե» տոների շրջանում և մեկնել արտասահման ճամփորդելու, գրում է «Բեյցզին վանբաո» թերթը:
Չինացի զբոսաշրջիկների համար ամենահանրաճանաչ երկրներն են դարձել Թայլանդը, Ճապոնիան ու Հարավային Կորեան: Ամենից շատը նրանք այցելել են Սեուլ, Բանքոգ և Թայբեյ քաղաքաները: Չինացիներին հատկապես գրավել են առողջության հետ կապված գործընթացները, ինչպես նաև զբոսաշրջությունն ու դահուկներով սահելը: