ԱՄՆ նախագահի թեկնածու Բեն Քարսոնը նախընտրական դեբատների ընթացքում արտահայտություն է մեջբերել, որը սխալմամբ վերագրել է Յոսիֆ Ստալինին, հաղորդում է The Hill-ը:
«Յոսիֆ Ստալինն ասում էր, որ եթե դուք ցանկանում եք հաղթել Ամերիկային, անհրաժեշտ է խաթարել երեք բան` մեր հոգևոր կյանքը, հայրենասիրությունն ու բարոյականությունը»,- հայտարարել է Քարսոնը:
Պարբերականը հայտարարում է, որ Ստալինը երբեք նման հայտարարություն չի արել: