Saturday, 20 04 2024
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել

Սիրիական կարգավորումն ու Երևանի անհամարժեքությունը

Նախօրեին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղարկ Ջոն Քերիի միջև Մյունխենում կայացած բանակցությունները սիրիական ճգնաժամի շուրջ միջազգային համաձայնության հասնելու հույս են ներշնչում։ Հեռու ենք այն մտքից, որ այս բարդ տարածաշրջանում, էլ ավելի բարդ հակամարտությունը մեկեն կարող է ավարտվել, Ասադն էլ կարող է արագ պաշտոնանկ արվել, բայց աշխարհի գերտերությունները, տարածաշրջանի հիմնական դերակատար խաղացողները հակամարտության հետագա սրումն ու խորացումը թույլ չտալու համար ստիպված են լինելու կարճաժամկետ, հետագայում հարատև խաղաղության և կայունության համար լուծում գտնել։ Ստեղծված իրադրությանը հայկական պրիզմայից հետևելու հարցում առանցքային է երկու խնդիր: Խոսքը վերաբերում է Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններին և սիրիահայության խնդիրներին: Եթե Սիրիայում ձեռք է բերվել որոշակի կոմպրոմիսային համաձայնություն, եթե սիրիական կաթսայի եռքն անջատվում է, և ամեն ինչ բերվելու է որոշակի բնականոնության հուն, ի՞նչ է սպասվում սիրիահայությանը այդ իրավիճակում: Ընդհանուր առմամբ, միանգամայն ողջունելի կլինի իրադարձությունների այդպիսի զարգացումը, որն ըստ էության մահաբեր տաք վտանգը, սպառնալիքը սիրիահայության վրայից կհեռացնի: Մյուս կողմից, սակայն, քիչ հավանական է, որ Սիրիայում իրավիճակը լիովին հանդարտվի մոտակա ժամանակահատվածում, և դա նշանակում է, որ Սիրիայում կարող են ձևավորվել, այսպես ասած, թույլ օղակներ կամ «սև խոռոչներ», որոնց վրա պետք է լիցքաթափվի լարվածության, այսպես ասած, ամբողջ պարկուճը: Եվ այստեղ շատ էական է, որ հանկարծ սիրիահայությունը չդիտարկվի որպես այդպիսի մի «խոռոչ»: Այստեղ ակնհայտ է, որ պաշտոնական Երևանը պետք է լինի աչալուրջ և հնարավորինս ակտիվ:

Սիրիական հակամարտության թեժացմանը զուգահեռ՝ պաշտոնական Երևանն, ըստ էության, անկարող գտնվեց համարժեք արձագանքել այդ հարաճուն պատերազմում սիրիահայության ճակատագրի սպառնալիքներին: Պետք է գոնե կարողանալ համարժեք արձագանքի պատրաստվել պատերազմի հնարավոր սառեցման, հակամարտության հնարավոր մարման գործընթացում, քանի որ ամենայն հավանականությամբ առաջին փուլերում հնարավոր է ուղղակի լոկալացում, և խնդիր ու հրամայական է թույլ չտալ, որ հանկարծ այստեղ սիրիահայությունը հայտնվի անպաշտպան թիրախի դերում: Ինչքան որ կարևոր էր պատերազմի զարգացումներին պատրաստվելը, ինչը Երևանն, ըստ էության, տապալեց սիրիահայության մասով, նույնքան կարևոր է պատրաստ լինել պատերազմի թեկուզ հարաբերական ավարտին, և պետք է անել ամեն ինչ գոնե այս մասով չտապալվելու համար: Ի վերջո, մեծ ռիսկ կա, որ սիրիահայությունը կարող է դառնալ սիրիական հարցի հանգուցալուծման գործընթացի մանրադրամ, ինչը կանխելու պարտականությունը Հայաստանի Հանրապետությանն է:

Հայաստանի համար մյուս առանցքային խնդիրն այն է, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ սիրիական հանգուցալուծումը Ռուսաստան-Արևմուտք հարաբերության վրա: Իսկ գուցե այդ հարաբերության մեջ տեղի ունեցող որոշակի իրադարձությունները ազդեն կամ նպաստեն սիրիական հանգուցալուծմանը: Ամեն դեպքում, ներկայումս իրավիճակի գնահատականները իրարամերժ են:

Առայժմ ոչ մի խոսք չկա ՌԴ դեմ պատժամիջոցները վերացնելու հավանականության մասին, և այս հանգամանքը համաշխարհային առաջնորդների շուրթերից որևէ կերպ չի կապվել նաև միջազգային ահաբեկչության հարցում ՌԴ պահվածքի հետ: Հայաստանի հույսերն այստեղ միանգամայն պարզ են, և կապված են հենց պատժամիջոցների վերացման հետ, որոնք թույլ կտան Ռուսաստանի, իսկ սա էլ նշանակում է Հայաստանի տնտեսության համար որոշակի կորուստներ ու ռիսկեր հաղթահարել:

Միևնույն ժամանակ, սակայն Հայաստանի համար այստեղ կա մեկ այլ ոչ պակաս բարդ խնդիր: Որքան Արևմուտք-Ռուսաստան հակադրությունը սուր է, այնքան մեծ են Ռուսաստանի պահանջները Հայաստանի հանդեպ, և այստեղ Երևանին ավելի ու ավելի դժվար է չհայտնվել Արևմուտքի դեմ Ռուսաստանի ճամբարում: Եվ այս տեսանկյունից Արևմուտք-Ռուսաստան հակադրության թուլացումը Երևանին թույլ կտա շունչ քաշել Ռուսաստանի պահանջներից: Սակայն այստեղ կա, իհարկե, ամենավատթար տարբերակներից մեկը: Այն է՝ Արևմուտք-Ռուսաստան համաձայնության կամ հակադրության թուլացման շրջանակում կարող է մեծ լինել ռիսկը, որ արդյունքում ՀՀ-ն կտրվի կամ կհանձնվի Ռուսաստանին որպես մխիթարություն, իսկ սա արդեն հղի է ահռելի հետևանքներով:

Ստեղծված նոր իրավիճակում Հայաստանի համար այս հեռանկարը ևս մի նոր մարտահրավեր է, որի չեզոքացմանը պատրաստ լինելը նույնպես հրամայական է: Պատրա՞ստ է Հայաստանը, թե՞ ոչ: ՀՀ ներկայիս իշխանության պայմաններում այս հարցն, իհարկե, լիովին հռետորական է, առավել ևս, որ ՀՀ-ում այդ տեսանկյունից համատարած լռություն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում