Հարավային Կորեայի իշխանությունները հայտնել են, որ Հյուսիսային Կորեան աշխատողների աշխատավարձի մոտ 70 տոկոսը` Քեսոն համատեղ արդյունաբերական գոտում, ծախսել է միջուկային ծրագրի զարգացման վրա: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը:
Ազգային միավորման գործերի նախարար Հոն Յոն Փխեն ասել է, որ Հյուսիսային Կորեայի ամբողջ արժույթը բաժին է ընկնում Աշխատավորական կուսակցությանը, որն այդ փողերն օգտագործում է միջուկային զենքի մշակման համար: Նաև գնվում են շքեղ իրեր: