Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կաթոլիկ եկեղեցուն կոչ է արել չթաքնվել թմրամաֆիայից ծագող վտանգից, այլ դիմակայել այդ մարտակոչին, գրում է RIA Novosti-ն:
«Այդ երևույթի ծավալները, դրա պատճառների բարդությունը, դրա ընդլայնումն ու ճյուղավորումները թույլ չեն տալիս մեզ` եկեղեցու հովիվներիս, թաքնվել դրանից, սակայն մարգարեական քաջություն ու հովվական գծված ծրագիր են պահանջում` ինչպես աստիճանաբար օգնել հյուսել նուրբ մարդկային ցանցը, առանց որի մենք բոլորս ամենասկզբից կպարտվեինք այս նենգ սպառնալիքին»,- հայտարարել է քահանայապետը Մեքսիկա իր առաջին քահանայապետական այցի ժամանակ:
Նրա կարծիքով` թմրանյութերի շրջանառությունը սպառնալիք է եկեղեցական համայանքների, դպրոցների, հասարակական կառույցների և քաղաքական ուժերի համար: