Գյումրու «Շիրակ»-ը վեցամսյա պայմանագիր է ստորագրել փորձառու դարպասապահ Արմեն Խաչատրյանի հետ: Պայմանագիրը կգործի մինչև սույն թվականի հուլիսի 31-ը: Այս մասին հաղորդում է «Շիրակ»-ի պաշտոնական կայքը:
32-ամյա դարպասապահն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Փյունիկ»-ում 2001թվականին, որտեղ հանդես է եկել հինգ տարի: Այնուհետև խաղացել է «Կիլիկիա»-ում (5 տարի), «Գանձասար»-ում (1.5 տարի), «Միկա»-ում (1.5 տարի):
Մինչև գյումրեցիների կազմը համալրելն Արմեն Խաչատրյանը 2014 թվականից հանդես է եկել «Ալաշկերտ»-ում: