Իրաքում տարածքներ զավթած ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները փնտրում են Իրաքի հյուսիսում գտնվող Հիթ շրջանում անվտանգության համար պատասխանատուին, քանի որ նա 93 մլն դինար է գողացել (ավելի քան 85 հազար դոլար), հաղորդում է «Աս-Սամարիա» հեռուստաալիքը:
«ԴԱԻՇ-ի գրոհայիններն այսօր պարեկներ են տեղավորել ճանապարհներին, փնտրում են խմբավորման կողմից շրջանում անվտանգության պատասխանատու նշանակված Աբու Համզա աշ-Շամիին»,- հստակեցրել է աղբյուրը:
Աշ-Շամիին կասկածում են գողության մեջ: