Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի բանակի դիրքերին` Լաթաքիա գավառի հյուսիս-արևմուտքում հրետանային զինատեսակներից կրակ է բացել, գրում է RIA Novosti-ն:
«Թուրքիայի հրետանին կրակ է բացել Սիրիայի բանակի դիրքերի ուղղությամբ Ալիա լեռան շրջանում` Լաթաքիա գավառի հյուսիս-արևմուտքում: Թուրքիայի տարածքից մի քանի արկ է թռչել»,- ասել է գործակալության զրուցակիցը: