Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է «Բորուսիա» – «Հանովեր»(1:0) խաղում իր խփած հաղթական գոլին:
«Գեղեցիկ գոլ ստացվեց: Ես գնդակն ստացա Մարկո Ռոյսից ու ցանկանում էի նրա հետ խաղարկել, սակայն նրա դիրքն արդեն փակված էր: Ես շարունակեցի կենտրոնով ու հարվածեցի դարպասին: Շատ էի ցանկանում, որ գնդակը հայտնվեր ցանցում: Բարեբախտաբար, այդպես էլ եղավ»,- Մխիթարյանի խոսքն է փոխանցում «Բորուսիա»-ի պաշտոնական կայքը: