Կիպրոսում ընթացող ուսումնամարզական հավաքի առաջին հանդիպումը Երևանի «Բանանց»-ի համար հաջող չդասավորվեց: Այս մասին գրում է «Բանանց»-ի պաշտոնական կայքը:
«Բանանց» – «Չուկարիչկի»՝ 0:5
Գոլերը՝ Պասենտին 4´ /11մ/, Պավլովիչ 23´, 39´, Ժիվկովիչ 75´ /11մ/ Մատիչ 90´:
Նշենք, որ երևանյան թիմը մրցում էր բավական ուժեղ մրցակցի հետ, որը Սերբիայի առաջնությունում ընթանում է երկրորդ հորիզոնականում և գտնվում է նախապատրատական փուլի վերջին էտապում: Հաջորդ շաբաթ «Չուկարիչկի»-ն առաջնության հանդիպում է անցկացնելու:
Պետք է նշել նաև, որ «Բանանց»-ի մրցակիցը համալրված է երիտասարդ տաղանդավոր մի շարք ֆուտբոլիստներ, որոնց թվում կան նաև 2015 թվականին Նոր Զելանդիայում կայացած Աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության հաղթողներ:
Լուսանկարը՝ «Բանանց»-ի պաշտոնական կայքի: