Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

Արսենը փախցրել է նախկին ընկերուհուն, բայց պարզվել, որ նա հղի է և ամուսնացած է այլ տղամարդու հետ

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Լևոն Ավետիսյանի նախագահությամբ ընթանում է Արսեն Ա.-ի գործի դատական քննությունը:

29-ամյա Արսենը մեղադրվում է աղջիկ առևանգելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ Արսենը իր նախկին ընկերուհի Մարիին (անունը փոխված է) ամուսնության նպատակով առևանգելու դիտավորությամբ 2015 թվականի հունիսի 25-ին, ժամը 21-ի սահմաններում  պատահական տաքսիով գնացել է Շիրվանզադեի փողոցի շենքերից մեկի մոտ:

Նա դարանակալել, ապա, աղջկան տեսնելով, հետևից աննկատ մոտեցել է նրան, մի ձեռքով փակել է նրա բերանը, մյուս ձեռքով գրկել է նրա մեջքը ու ստիպողաբար նստեցրել է մեքենա:

Աղջկա կամքին հակառակ Արսենը նրան Երևանից տեղափոխել է Կոտայքի մարզում գտնվող «Օրրան» ռեստորանային համալիր:

Սակայն  հարսանիք այդպես էլ տեղի չի ունեցել: Արսենի հանցավոր արարքի արդյունքում ընտանիք չի կազմվել: Աղջիկը կտրականապես հրաժարվել է իր կյանքը Արսենի հետ կապելու առաջարկից ու պարտադրանքից:

Աղջիկը վերադարձվել է տուն, իսկ Արսենին մեղադրանք է առաջադրվել առջկան առևանգելու համար:

Ընդհանուր իրավասության դատարանում Արսեն Ա.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, որ հաշտվել է տուժող աղջկա հետ: Վերջինս դատարանում հաստատել է, որ հաշտվել է Արսենի հետ, ներել է նրան, որևէ նյութական պահանջ չունի:

Պետք է ասել, որ տուժողն արդեն ամուսնացած կին է, բայց նա  ամուսնացել է ոչ թե Արսենի, այլ իր սիրած տղամարդու հետ, նույնիսկ արդեն բալիկի է սպասում ու երջանիկ է…

Ինչ վերաբերում է Արսենին, ապա նա, ամբաստանյալի աթոռին հայտնվելով, իրեն մեղավոր է ճանաչել ու միջնորդել է, որ գործն արագացված ընթացակարգով քննվի:

Եվ գործը քննվում է արագացված ընթացակարգով:

Մեղադրող դատախազը հանդես եկավ մեղադրական ճառով:

Նա նշեց, որ Արսեն Ա.-ի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ գործով ի հայտ չեն բերվել:

Որպես մեղմացուցիչ հանգամանք՝ արձանագրվեց այն, որ Արսենը նախկինում դատապարտված չի եղել:

Ըստ դատախազի՝ այն, որ Արսենը աղջկան առևանգել է ամուսնության նպատակով, էականորեն նվազեցնում է նրա արարքի հանրային վտանգավորության աստիճանը:

Մեղադրողը միջնորդեց՝ Արսեն Ա.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 1-ին մասով, նրան դատապարտել  3 տարի ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառել ու սահմանել  3 տարի փորձաշրջան:

Արսենի շահերի պաշտպան Գ. Սահակյանը թվարկեց իր պաշտպանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները: Արսենն ապրում է իր տարեց ծնողների հետ: Ընտանիքի միակ կերակրողն է:

2009 թվականին զինվորական պարտադիր ծառայության ժամանակ  զոհվել է Արսենի եղբայրը: Ըստ պաշտպանի՝ ցանկանալով ընտանիք կազմել՝ Արսենը փորձել է ինչ-որ կերպ մեղմել ծնողների վիշտը, միայն թե երիտասարդը միակողմանի է սիրել, չի կարողացել ստանալ սիրած աղջկա համաձայնությունը… Արսենը փորձել է առևանգել իր նախկին ընկերուհուն՝ տուժողը նախկինում ընկերություն է արել Արսենի հետ, հետո մերժել է…

Արսենին դրական էին բնութագրել հարևաններն ու աշխատանքային ղեկավարությունը:

Պաշտպանը միջնորդեց Արսեն Ա.-ին դատապարտել հնարավորինս մեղմ պատժի, պատիժն էլ պայմանականորեն չկիրառել ու սահմանել փորձաշրջան:

Տուժողը և նրա ներկայացուցիչը հավաստեցին, որ Արսենից բողոք, պահանջ չունեն, չեն առարկում, եթե նա մեղմ պատիժ ստանա:

Ինքը՝ Արսենն ասաց, թե զղջում է կատարածի համար, ընդգծեց, որ այդ արարքը կատարել է միմիայն տուժողի հետ ընտանիք կազմելու ցանկությամբ ու նպատակով…

Ամբաստանյալի վերջին խոսքը դատարանը կունկնդրի և դատական ակտ կկայացնի հաջորդ դատական նիստին՝ փետրվարի 25-ին:

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում