Thursday, 18 04 2024
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա

Աղբի մեջ թաթախված երկիր՝ հարուստ կանանց և զոքանչների ինստիտուտով

ԵՏՄ-ն մեր գիտակցված ընտրությունն է: Հայաստանի պաշտոնյաների շուրթերից նույնիսկ հիմա հաճախ կարելի է լսել այդ հայտարարությունը, կարծես թե դրանով նրանք խոստովանեն, որ երբեմն նաև չգիտակցված ընտրություն կամ որոշումներ են կայացնում: Թեև դատելով իշխանությունների գործունեության արդյունքներից` մեծ մասամբ հենց այդպես էլ կա, այսինքն` որոշումները կարծեք թե կայացվում են չգիտակցված, որովհետև, եթե ըստ այդ արդյունքների պարզվի, որ որոշումները կայացվել են գիտակցված, ապա դա արդեն ուղղակիորեն կնշանակի կազմակերպված հանցագործություն պետության ու ժողովրդի դեմ:

Բայց գանք հերթով. Ի՞նչ է նշանակում գիտակցված ընտրություն: Դա հասկանալու համար նախ պետք է հասկանանք, թե ինչ ընտրություն է դա, այսինքն` ինչ է ընտրել Հայաստանը:

Հայաստանն ընտրել է մի միավորում, որտեղ տնտեսապես թույլ զարգացած, առավելապես էներգետիկ հումքի հույսին, այդ հումքի վաճառքից ստացվող գումարների վրա հիմնված, լիովին կոռումպացված տնտեսություններ են: Այդ տնտեսությունները բացարձակապես մրցունակ չեն աշխարհում, այդ տնտեսություններում չկա բնակչության լայն զանգվածների սոցիալական բարեկեցություն, այդ տնտեսություններում չկա ցանկացած զարգացման համար կենսականորեն անհրաժեշտ սեփականության իրավունքի պաշտպանության և անկախ դատական համակարգի ինստիտուտ: Ընդհանուր առմամբ, համառոտ նկարագրով, Հայաստանը «գիտակցված» ընտրել է հենց սա:

Հիմա հասկանանք, թե այդ պայմաններում ի՞նչ է նշանակում «գիտակցված ընտրություն» ասվածը: Դա նշանակում է, որ միանգամայն գիտակցված է նաև Հայաստանի իշխանության ընտրությունը Հայաստանի ներքին կացութաձևի կապակցությամբ: Այսինքն` Հայաստանի իշխանությունը միանգամայն գիտակցված է տնտեսությունը պահում օլիգարխիայի ենթակայության տակ, միանգամայն գիտակցված է թույլ տալիս մենաշնորհների ձևավորում ու ընդլայնում, օլիգոպոլիաների ընդլայնում, միանգամայն գիտակցված է թույլ տալիս հարկային ամենաթողություն ՊԵԿ-ի կատարմամբ, որը իր, այսպես ասած, անսահմանափակության հասնող լիազորություններով երևի թե վաղուց է գերազանցել ԱԱԾ-ին, Հայաստանի իշխանությունը գիտակցված է հանդուրժում վերից վար կոռումպացված պետական կառավարման համակարգը, գիտակցված է հանդուրժում այդ համակարգին կից գործող, այսպես ասած, հարուստ կանանց և զոքանչների ինստիտուտը, գիտակցված է հանդուրժում ընտրակեղծիքները:

Այսինքն` Հայաստանի իշխանությունը միանգամայն գիտակցված է երկիրը պահում այն աղբի մեջ, որի մեջ հայտնվել է մոտ երկու տասնամյակի դանդաղ, բայց համառ ու հետևողական ընթացքի արդյունքում: Ինչո՞ւ ենք մենք հանգում հենց այդ հետևության: Որովհետև Հայաստանում առկա այդ խորագույն արատները պետք է որ Հայաստանի իշխանության մոտ առաջացնեին այլ գիտակցություն կամ գիտակցում, եթե իշխանությունը գիտակցում էր նաև այդ երևույթների կործանարարությունը պետության ապագայի տեսանկյունից:

Այդ պայմաններում, եթե գործ ունենք պետության շահի հանդեպ հոգատար և պատասխանատու իշխանությունների հետ, գիտակցումը պետք է երկիրը տանի այլ ուղղությամբ, այսինքն` այն ուղղությամբ, որտեղ լիովին այլ կանոններ ու ստանդարտներ են, որտեղ լիովին այլ արժեքներ են և պետական կառավարման, և հասարակական համակեցության ասպարեզում, որտեղ արժեք են ոչ թե գողությունը, զոռբայությունն ու ուժը, այլ օրենքը, իրավունքը, հավասարությունն ու մրցակցությունը, որտեղ արժեք է Սահմանադրությունը, մարդու իրավունքը, անկախ դատական իշխանությունը:

Եթե Հայաստանում առկա պետականակործան իրավիճակի պայմաններում իշխանությունը գիտակցված գնում է ոչ թե այդ արժեքների ու միջավայրի ուղղությամբ, այլ միանում է այն ընտանիքին, որտեղ այդպիսի արժեքները հայտարարվում են արտաքին սպառնալիք և առկա արատները «պահպանվում են պետության կողմից», ապա այստեղ այլ բան չի մնում եզրակացնելու, քան այն, որ Հայաստանի իշխանությունները «գիտակցված ընտրություն» են կատարել Հայաստանը խեղդող արատավոր երևույթների և համակարգի օգտին: Այստեղից էլ մնում է հետևություն անել, թե ինչ է սպասում Հայաստանին այդ «գիտակցված ընտրության» արդյունքում: Այսինքն` դրա համար պետք չէ հետևություն անել, պետք է ընդամենը մի հայացք գցել Հայաստանի այսօրվան:

Ինչ տեսնում ենք մենք այսօր, առնվազն դա էլ մեզ սպասում է Մաքսային միության «գիտակցված ընտրության» պարագայում: Մաքսային միությունը դրախտն է Հայաստանի տնտեսությունն ու ռեսուրսները ուզուրպացրած համակարգի համար, և եթե այդ համակարգը գիտակցված տանում ես դրախտ, դա նշանակում է, որ տանում ես հարատևության: Կամ այլ կերպ ասած` առավել արդիական օրինակով, Մաքսային միությունն այն կլինիկան է, որտեղ Հայաստանի տնտեսական և քաղաքական ողջ համակարգը ենթարկվելու է ցողունային բջիջների իմպլանտացիայի:

Ահավասիկ՝ «գիտակցված ընտրություն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում