Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը «Հանովեր»-ի հետ խաղից հետո անդրադարձել է հանդիպման միակ գոլին, որի հեղինակն էր Հայաստանի ազգային հավաքականի առաջատար ու դորտմունդցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
«Մխիթարյանը շատ տպավորիչ կերպով եզրափակեց երկրորդ կեսում մեր միակ հակագրոհը: Նա ուշ որոշում կայացրեց, բայց կայացրեց ճիշտ որոշում մեծ համոզվածությամբ: Նա հիանալի հարված կատարեց՝ խփելով մեզ համար հաղթական գնդակը: Մենք իսկապես շատ ուրախ ենք դրա համար»,- Տուխելի խոսքն է փոխանցում «Բորուսիա»-ի պաշտոնական կայքը: