Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ Ահմեդ Ասիրին, AI Arabiya հեռուստաալիքի եթերում հաստատել է ԴԱԻՇ-ի դեմ գործողություններ իրականացնելու նպատակով Սիրիայի սահմանին գտնվող թուրքական Ինջիրլիք ռազմաբազա թագավորության ռազմական ինքնաթիռների ժամանման մասին տեղեկությունը, գրում է gazeta.ru-ն:
Նրա խոսքերով՝ Սիրիայի տարածքում օդուժի գործողություններին մասնակցող կործանիչների քանակը կախված կլինի «կոալիցիայի նպատակներից»: Ասիրին նշել է, որ առայժմ Սաուդյան Արաբիան մտադիր չէ ցամաքային զորք ուղարկել:
«Թուրքիայի տարածքում ինքնաթիռների տեղադրումը Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի միջև պայմանավորվածության շրջանակներում չի իրականացվում, այլ միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի շրջանակներում է»,- ասել է նա: