Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ադրբեջանը բարդ ընտրության առջև է կանգնած՝ Մոսկվայի՞ հետ է, թե՞ Անկարայի

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է քաղաքագետ, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը

-Պարոն Մելիքյան, վերջերս ադրբեջանական կողմը՝ Ալիևը, Մամեդյարովը հանդես եկան հայտարարություններով, որով կարծես մտադիր են ընդհուպ մերժել ԼՂ կարգավորման գործընթացում Մինսկի խմբի ձևաչափը: Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված այս նոր քաղաքականությունը և ուր կարող է այն հասցնել:

-Կտրուկ մերժման մասին, իհարկե, խոսք չի եղել, պարզապես հայտարարում էին, որ Մինսկի խմբի աշխատանքը բավարար արդյունքներ չի տվել այսօր և իրենց դժգոհությունն էին արտահայտում այդ կապակցությամբ, բայց այս իրավիճակից ելքերի մասին կամ իրենց ցանկալի տարբերակների մասին հստակ որևէ բան չի ասվել: Այլ խնդիր է, որ այս հայտարարությունները հատկապես հնչեցին ԵԽԽՎ-ում բրիտանացի պատգամավորի տխրահռչակ զեկույցի մերժման, տապալման կապակցությամբ: Ադրբեջանական կողմը ոչ հանիրավի համարեց, որ այդ տապալմանը նպաստեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որում նրանք նախազգուշացնում էին ԵԽԽՎ-ի պատվիրակներին, որ վերջիններս այնպիսի քայլեր չկատարեն, որոնք կխաթարեն Մինսկի խմբի շրջանակներում և միջնորդությամբ իրականացվող բանակցային գործընթացը: Բայց, անկախ ամեն ինչից, Ադրբեջանը այսօր բավական բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում է հայտնվել, և այս իրավիճակում Ալիևը, ես կարծում եմ, որ մոտ ապագայում ստիպված  է լինելու վերջնական կողմնորոշման հետ կապված լուծում տալ. արդյո՞ք նա Ռուսաստանի հետ է լինելու, թե՞ Թուրքիայի և Թուրքիայի գործընկերների հետ կորդեգրի ավելի հստակ արտահայտված հակառուսական քաղաքական դիրքորոշում, որը կարող է նաև որոշակի ռազմական դրսևորումներ ունենալ:

-Բայց միշտ ԵԱՀԿ Մինսկի խումբն է կազմակերպել Սարգսյան-Ալիև, Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումները։  Այսպիսի դիրքորոշումից հետո արդյո՞ք իրավիճակը, խաղաղ բանակցային գործընթացն ավելի չի բարդանա, նոր խնդիրներ չեն առաջանա:

-Խնդիրները չեն պակասել, այդ առումով Ադրբեջանն իր դիրքերի մեջ է: Այլ հարց է, որ Ադրբեջանը այսօր ստիպված է ավելի կտրուկ հայտարարություններով հանդես գալ, ավելի ազդեցիկ շանտաժի քայլերով և՛ համանախագահներին, և՛ հայկական կողմերին մղել իրեն ավելի հարմալ լուծումների: Սա է Ադրբեջանի մարտավարությունը, այն արդյունավետ չի լինի, բայց այնքան արագ են իրադարձությունները զարգանում, որ նաև հայկական կողմերը պետք է կարողանան ստեղծված իրավիճակից ելնելով՝ լուրջ հետևություններ անել, հընթացս փոխել իրենց բանակցային մոտեցումները, իրենց համար բարենպաստ հիմնատարրերով հագեցնել բանակցային գործընթացը: Իսկ ինչ վերաբերում է Ալիև-Սարգսյան ձևաչափով հանդիպմուներին, ապա առաջիկայում էլ կլինեն, անկախ նրանից թե Ալիևն այսօր ինչ է ասել: Կարծում եմ՝ առնվազն մեկ հանդիպում դեռ տեղի կունենա:

-Ռուս-թուրքական դիմակայության նոր փուլ է կարծես սկսվել. Լարված հարաբերությունների այս նոր հանգրվանն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ հայ-ադրբեջանական գործընթացի վրա:

-Ռուս-թուրքական ռազմաքաղաքական ճգնաժամը, որը գնալով ավելի է սրվում, անշուշտ, ազդում է նաև մեր տարածաշրջանում իրադարձությունների զարգացման վրա: Եվ այն, որ Ալիևը ստիպված է լինելու մոտ ապագայում ընտրություն կատարել, պայմանավորված է նաև այս հանգամանքով: Ռուս-թուրքական ճգնաժամը, ըստ ամենայնի, ծավալվելու և խորանալու լուրջ ներուժ է պարունակում, և կարծում եմ՝ այդ ճգնաժամաի զարգացման բարձրակետը կլինի, թերևս, մեկուկես-երկու տարի անց: Մինչ այդ Ադրբեջանը պետք է հստակ արտահայտի իր դիրքորոշումը: Հայաստանն այդ առումով խնդիր չունի, քանի որ արդեն իսկ կողմորոշված է՝ արդեն ՀԱՊԿ-ի անդամ է, Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, ԵՏՄ անդամ է: Այդ տեսանկյունից ռուս-թուրքական ճգնաժամում Հայաստանը ՀԱՊԿ-ի դերակատարում ունենալու, կողմնորոշվելու խնդիր չունի, բայց խնդիր ունի այն առումով, որ եթե այդ հարաբերությունների սրացումը խորանա և հասնի ռազմական փուլի, Հայաստանը թուրքական զինուժի թիրախներից մեկն է լինելու: Չեմ կարծում, որ դա իրականում տեղի կունենա, բայց այդ վտանգը մենք պետք է հաշվի առնենք:

Դուք եղել եք ԼՂՀ նախկին արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար, ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում Սարսանգի վերաբերյալ ընդունված հակահայ զեկույցը որքանո՞վ կարող ազդել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման վրա։

-Այն, որ այս զեկույցները մտան շրջանառության մեջ, և ամիսներ շարունակ ակտիվ քննարկումներ եղան դրանց շուրջ, դա Ադրբեջանի համար բոլոր դեպքերում մեծ հաջողություն է: Իսկ այն, որ զեկույցներից մեկն անգամ ընդունվեց ԵԽԽՎ-ի կողմից, դա արդեն հաջողության կրկնապատկումն էր: Ես, անկեղծ ասած, չեմ հասկանում հայկական երկու պետությունների պաշտոնատարների այն արտահայտությունները, թե այն, որ զեկույցներից մեկն ընդունվեց, մեկը չընդունվեց, դա հայկական կողմի հաղթանակն է: Դա բացարձակ այդպես չէ, պետք է իրավիճակին ավելի սթափ նայել: Ադրբեջանը հստակ քաղաքականություն է վարում, որին հայկական կողմը հակազդելու բավական չափով լուրջ ներուժ չունի, կա՛մ չի ցանկանում, կա՛մ չի կարողանում, բայց դրա անհրաժեշտությունը կա, որովհետև Ադրբեջանն իր համար կուտակում է հաղթական խաղաթղթեր, որոնք կարող է որոշիչ պահի դնել սեղանին: Մի բան, որին Հայաստանը ընթացքում չի կարողանում հակազդել: Դա կարող է պատասխանատու, լուրջ պահի մեծ բարդությունների առջև կանգնեցնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում