Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում շարունակվում է «Չեսս Չելլենջ 2016» շախմատային սուպերմրցաշարը:
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանն իր երկրորդ պարտիան է անցկացրել մրցաշարում՝ ուժերը չափելով Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Կրամնիկի հետ:
Արոնյանը սևերով կարողացել է ոչ-ոքի ավարտել պարտիան Կրամնիկի հետ: Այն ավարտվել է 49-րդ քայլում:
Ավելի վաղ հաղորդել ենք, որ Արոնյանն առաջին պարտիայում պարտվել էր Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթան Անանդին:
Այսօր Արոնյանն սպիտակներով կմրցի հոլանդացի Անիշ Գիրիի հետ և սևերով ուժերը կչափի Ալեքսեյ Շիրովի հետ: