ԱՄՆ կառավարությունը կոչ է արել Թուրքիային դադարեցեն քրդերի և սիրիացիների դիրքերի ուղղությամբ իրականացվող ռմբակոծությունները Հալեպում, տեղեկացնում է Ria Novosti-ն:
«Մենք անհանգստացած են Հալեպից հյուսիս գտնվող շրջանի իրավիճակով և աշխատում ենք, որ թուլացնենք լարվածությունը բոլոր կողմերից»,- ասել է պետդեպի ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
Ավելի վաղ քրդական ինքնապաշտպանական ուժերի ներկայացուցիչները հայտարարել էին, որ Թուրքիայի ԶՈւ-ի հրետանին ռմբակոծում է Մինեհ ռազմական օդանավակայանը: