Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը բանակցություններ է վարել Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են նաև միջազգային հարաբերությունները: Այդ մասին գրում է TASS-ը` վկայակոչելով Ռուսական ուղղափառ եկեղեցու մամլո քարտուղար քահանա Ալեքսանդր Վոլկովին:
Հանդիպումը տեղի է ունեցել Կաստրոյի տանը` Հավանայում, փակ ռեժիմով և տևել է ավելի քան մեկ ժամ:
«Ֆիդել Կաստրոն նշել է Հռոմի պապի հետ հանդիպման կարևորությունը»,- ասել է Վոլկովը: Ռուս եկեղեցու առաջնորդը Կաստրոյին երախտագիտություն է հայտնել այն բանի համար, որ Կուբայի ուղղափառ համայնքը տարիներ շարունակ ունի սեփական տաճարը: Խոսքը Սուրբ Աստվածամոր տաճարի մասին է, որի կառուցման նախաձեռնողը հենց Կաստրոն է եղել: