Ա Սերիայի 25-րդ տուրի շրջանակներում ընթացիկ առաջնության առաջատար «Նապոլի»-ն հյուրընկալվեց երկրորդ հորիզոնականում գտնվող «Յուվենտուս»-ին:
Հանդիպումն ավարտվեց «ծեր սենյորա»-ի նվազագույն հաղթանակով: Հանդիպման միակ գնդակը խփվեց երկրորդ խաղակեսի վերջնամասում: Գոլի հեղինակ դարձավ Սիմոնե Զազան:
Այսպիսով, թուրինյան ակումբն այս հաղթանակից հետո կարողացավ շրջանցել «Նապոլի»-ին և ժամանակավորապես գլխավորել Իտալիայի առաջնության աղյուսակը:
«Յուվենտուս»-«Նապոլի»` 1:0
1:0 Ձաձա (87՛)