Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, անվտանգության հարցերով Մյունխենի համաժողովի ժամանակ հանդիպելով Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիի հետ, նրան նախազգուշացրել է այս պահին ինքնավարության կարգավիճակի հարցով հանրաքվեի անցկացման անժամանակ լինելու մասին: Այս մասին գրում է Reuters-ը:
«Նման քայլը միայն կդրդի տարածաշրջանին մեծ անկայունության և կառաջացնի նոր հակամարտություններ»,- ասել է Շտայնմայերը: