Ջենիֆեր Լոուրենսը իր հարստությունը ծախսում է բարեգործական նպատակներով՝ հայտնում է spletnik.ru-ն:
Օրերս օսկարակիր դերասանուհին հայտարարել է, որ իր բարեգործական հիմնադրամը 2 միլիոն դոլար է փոխանցում Kosair Hospital մանկական հիվանդանոցին, որը գտնվում է աստղի հայրենի Լուիսվիլ քաղաքում:
Լոուրենսի փոխանցած գումարը կտրամադրվի սրտաբանական բաժանմունքին, որը անվանակոչվել է ի պատիվ դերասանուհու՝ Jennifer Lawrence Foundation Cardiac Intensive Care Unit: