Մեքսիկայում իր առաջին ելույթի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նշել է անհավասարության վտանգը և իշխանություններին կոչ արել քաղաքացիներին ապահովել արժանի զարգացման հնարավորությամբ: Քահանայապետը ելույթ է ունեցել Ազգային պալատում՝ Մեխիկոյի պատմական կենտրոնում, որտեղ տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն՝ ի պատիվ նրա առաջին քահանայապետական այցի: Այս մասին գրում է TASS-ը:
«Փորձը ցույց է տալիս, որ երբ ամեն անգամ մենք կանգնում ենք քչերին արտոնություններ կամ բարիքներ տրամադրելու ուղու վրա՝ վնասելով բոլորի բարօրությունը, հասարակության մեջ կյանքը վաղ թե ուշ վերածվում է կոռուպցիայի, թմրանյութերի շրջանառության, այլ մշակույթների ոտնահարման, բռնության և նույնիսկ մարդկանց առևտրի, առևանգման և մահվան համար պտղատու հողի, ինչը պատճառում է տառապանք և արգելակում զարգացումը»,- նշել է քահանայապետը: