Հոլիվուդյան դերասան Բիլ Մյուրեյը առաջարկել է վճարել բջջային հեռախոսների համար, որոնք նա նետել է Կալիֆոռնիայի Կարմել քաղաքում գտնվող բարից տանիքից՝ դրանց տերերի կողմից իրեն լուսանկարելու փորձից հետո: Այս մասին հայտնում է TMZ կայքը:
Մյուրեյը զայրացել է երկրպագուների ֆոտոխցիկների լուսարձակումներից: Նա խլել է առնվազն 2 հեռախոս և նետել դրանք:
Հեռախոսների տերերը գերադասել են ստանալ փոխհատուցում, ոչ թե մեղադրանք ներկայացնել նրա նկատմամբ: