ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է ևս մոտ հազար էջ երկրի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նամակագրությունից՝ նրա անձնական փոստային ծառայությունից: Այս անգամ համացանցում է հայտնվել ընդհանուր առմամբ մոտ 550 փաստաթուղթ:
Ինչպես միշտ, որոշ նամակներում առանձին հատվածներ կտրված են: Ավելի վաղ Քլինթոնի 22 նամակներին ԱՄՆ հետախուզական հանրության պահանջով հատկացվել է «հույժ գաղտնի» կնիքը:
Պետդեպարտամենտը պետք է նամակագրության հրապարակումն ավարտի փետրվարի 29-ին: