Հյուսիսատլանտյան դաշինքի շտաբի տեղափոխումը արևելք հակասում է Ռուսաստան-ՆԱՏՕ Հիմնարար ակտին, և դրան կարող է հետևել Մոսկվայի պատասխանը: TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան, ով դաշինքը ղեկավարել է 1995-99 թվականներին:
Մյունխենի համաժողովում հնչած այդ ռեպլիկին դահլիճից անմիջապես պատասխանել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն: Նա հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ձեռնարկած բոլոր միջոցառումները «համապատասխանում են կազմակերպության միջազգային պարտավորություններին և չեն հակասում 1997 թվականին ստորագրված Հիմնարար ակտի դրույթներին՝ Արևելյան Եվրոպայում «էական ռազմական ուժ» չտեղակայելու ՆԱՏՕ-ի պարտավորության վերաբերյալ»:
Վերշբոուի պատասխանից հետո Սոլանան շարունակել է իր ելույթը: Նրա խոսքով՝ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը պետք է ակտիվորեն օգտագործվի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ճգնաժամի պայմաններում: