Կատալոնական «Բարսելոնա»-ի եզրային պաշտպան Դանի Ալվեսը կարծում է, որ «կապտանռնագույններ»-ի նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարող է հաջողության հասնել անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի հետ, տեղեկացնում է Goal.com-ը:
«Գաղտնիք չէ, որ նա ֆուտբոլը տեսնում է այլ կերպ: Գվարդիոլան ֆուտբոլային Էյնշտեյնն է: Գվարդիոլան սիրում է հեղափոխություններ կատարել:
Անգլիայում նրան հարգում են, այնտեղ նա հիանալի կարիերա կունենա: Նա կարողանում է լուծել գլուխկոտրուկներ»,- հայտարարել է բրազիլացի պաշտպանը: