Թուրքիայում երեկ անցկացված ռազմական գործողությունների արդյունքում Ջիզրայի շրջանում սպանվել է PKK-ի 30 ահաբեկիչ: Այս մասին հաղորդագրությունը տարածել է Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբը:
Հաղորդագրությունում ասվում է, որ 7 տարբեր շենքերում անցկացված գործողություններից հետո Ջիզրայում գտնվել է 30 ահաբեկչի դիակ:
Գործողության ժամանակ ձերբակալվել է նաև PKK-ի 5 ահաբեկիչ, ինչպես նաև առգրավվել մեծ քանակությամբ զինամթերք: