Պակիստանի նախագահ Մամնուն Հուսեյնը դատապարտել է երկրում Սուրբ Վալենտինի օրվա տոնակատարությունը՝ ասելով, որ այդ տոնը ոչ մի կապ չունի պակիստանյան և իսլամական մշակույթի հետ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Նախագահը իր հայտարարությունը արել է այն բանից մեկ օր անց, երբ երկրի հյուսիսարևմտյան Կոհատ շրջանում արգելել են վաճառել Սուրբ Վալենտինի օրվա հետ կապված հուշանվերներ և այլ ապրանքներ: