Թուրքական հրետանին հարված է հասցրել Մինեհ գյուղի մոտ տեղակայված ավիաբազային, որը գտնվում է քրդական աշխարհազորայինների վերահսկողության տակ: Այս մասին հաղորդում է քրդական ANHA գործակալությունը:
Թուրքական հրետանու արկերի մի մասն ընկել է խաղաղ բնակիչների տների վրա՝ Սիրիայի Հալեպ գավառի Մինեհ ավիաբազայի մերձակայքում:
Քրդական գործակալության նախնական տվյալներով՝ հրաձգությունը տեղի է ունեցել ինքնագնաց հրետանային Մի-18 սարքավորումներով՝ ենթադրաբար ամերիկյան կամ գերմանական արտադրության: Զոհերի և ավերածությունների մասին տվյալներ դեռևս չկան: