Friday, 19 04 2024
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին

Իմ օրինակով եմ ասում Սերժ Սարգսյանին՝ սփյուռքահայերը պաշտպանված չեն. Վալերի-Աշխեն Գործունյան

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է ֆրանսահայ գործարար, Երևանում հիմնադրված «Փարիզյան սուրճ» հաստատության նախկին սեփականատեր Վալերի-Աշխեն Գործունյանը։

– Երեկ Սերժ Սարգսյանն իր ծավալուն ելույթում անդրադարձավ Սփյուռքին՝ նշելով, որ Սփյուռքի իրավունքը ճանաչված է և խրախուսելի, նրա ներուժն ամբողջությամբ ներառված է, Սփյուռքը և Հայաստանը կազմում են մեկ ընդհանրություն, ազգ և այլն: Դուք չորս տարի առաջ հիասթափված գնացիք Հայաստանից, այս տարիներին դրական փոփոխություններ նկատե՞լ եք արդյոք:

– Ինչ իրավունքի ճանաչման մասին է խոսքը, երբ  ֆրանսահայ կա՝ Շանթ Ոսկերիչյանը, որի մուտքը Հայաստան արգելվում է միայն այն պատճառով, որ ընդդիմադիր հայացքներ ունի: Շատ հեշտ է պատասխանել, պետք է տեսնել, թե վերջին տարիներին քանի սփյուռքահայ ներդրող է իր կամքով եկել Հայաստան. պարզ թվաբանություն է: Չեմ խոսում սիրիահայերի մասին, ովքեր պատերազմի պատճառով ստիպված են եկել Հայաստան, և նրանց մեծամասնությունն էլ ուզում է դուրս գալ Հայաստանից, բայց ցույց տվեք որևէ մեկին, որ սփյուռքահայ է և խաղաղ երկրից ուզում է տեղափոխվել Հայաստան՝ վստահ լինելով, որ իր իրավունքը պետք է պաշտպանված լինի Հայաստանում… Չեք գտնի նման մեկին:

– Այսինքն՝ այս ամենը խոսքեր են, բայց բովանդակության մեջ դրանք չե՞ն իրագործվում:

– Անշուշտ: Ես արդեն չորս տարի է, որ վերադարձել եմ Հայաստանից, բայց տեսնում եմ, որ տեղի հայությունը չի հավատում Հայաստան պետությանը, չեն պատրաստվում Հայաստան տեղափոխվել, քանի որ որևէ վստահություն չկա, և սա շատ պարզ երևում է: Եվ որքան էլ պարոն Սերժ Սարգսյանը ասի, որ Սփյուռքի իրավունքը պաշտպանված է, թող նա փաստի օրինակներով, թե այդ որ դեպքում են սփյուռքահայերի իրավունքները պաշտպանվել, թող ցույց տան օրինակներով, որ սփյուռքը նորից վստահություն ունենա նրանց նկատմամբ: Սերժ Սարգսյանը կոնկրետ քայլերով պետք է ապացուցի՝ ոչ թե խոսքով, այլ գործով, որ, օրինակ, որևէ սփյուռքահայ ներդրող հաջողել է հայաստանյան շուկայում. ո՞ւր են այդ փաստերը: Ճիշտ հակառակը՝ բազմաթիվ օրինակներ ունենք, երբ սփյուռքահայ ներդրողների, այդ թվում՝ իմ իրավունքները ոտնահարվել են, ինչի արդյունքում էլ վերադարձել եմ Ֆրանսիա, և մինչև այսօր դատական գործընթացները շարունակվում են, իսկ ո՞ւր է Սերժ Սարգսյանի պաշտպանությունը… Ես որևէ անգամ դա չտեսա, իմ նամակները նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին այդպես էլ անպատասխան մնացին: Ստացվում է՝ իրենց ընդհանրապես չեն հետաքրքում սփյուռքահայերի  խնդիրները: Ես գրել էի Տիգրան Սարգսյանին՝ խնդրելով հանդիպում, որպեսզի նա միջամտի, սակայն որևէ արձագանք չստացա:

– Այսինքն՝ Դուք, որպես գործարար, չե՞ք պատրաստվում Հայաստանում ներդրումներ անել…

– Ոչ միայն ես… եթե գոնե նմուշի համար մեկը լիներ, պարոն Սերժ Սարգսյանը եթե ունենար այդ  կոնկրետ հաջողությունները, կներկայացներ, թե որքան մարդ է Սփյուռքից եկել և ներդրումներ արել Հայաստանում: Եթե տեղի ներդրումներն են արդեն դուրս գալիս, ուր մնաց՝ սփյուռքահայ ներդրողները գային ներդնեին: Եվ եթե Սերժ Սարգսյանը կոնկրետ փաստեր ունենար, կոնկրետ թվեր կհրապարակեր, թե քանի ներդրող է եկել Հայաստան: Մինչդեռ ինքը միայն ասում է, որ սփյուռքահայերը պաշտպանված են, բայց ես իմ անձնական օրինակով կարող եմ ասել, որ չկա նման բան:

– Հետևում եք Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, ինչպե՞ս եք գնահատում նախընտրական տարին, որի մեկնարկին ՀՅԴ և ՀՀԿ-ն կոալիցիա են կազմում: Ֆրանսահայերը արդյոք հետաքրքրվո՞ւմ են Հայաստանի ներքաղաքական զարգացումներով:

– Կոնկրետ ինձ համար որևէ անակնկալ և զարմանալի բան չկար, ես վստահ էի, որ Դաշնակցությունը կոալիցիա կկազմի: Իրենց կեցվածքը սահմանադրական հանրաքվեից առաջ և հետո պարզ էր բոլորին: Որևէ մեկի համար այս հանրաքվեի արդյունքները անակնկալ չէին, արդար ընտրություններ չեղան, բազմաթիվ ընտրախախտումներ կային, նախորդ անգամներից ավելի շատ: Եվ հիմա, երբ Դաշնակցությունը՝ իմանալով կատարված խայտառակ հանրաքվեի մասին, գնում և կոալիցիա է  կազմում, ինձ համար, դժբախտաբար, զարմանալի չէ, թեև կարծում եմ՝ Դաշնակցությունը մեծագույն սխալ է թույլ տալիս: Անշուշտ, քաղաքական գործիչ չեմ, բայց  իբրև քաղաքական ուժ՝ ես ուժերս չէի ներդնի մի տեղ, որտեղ խայտառակ հանրաքվե է եղել: Եվ բոլոր նրանք, ովքեր դրսում հետևում են Հայաստանի ներքաղաքական կյանքին, ավելի ու ավելի են հիասթափվում: Շատ քիչ մարդ կար, որ հետևում էր քաղաքական զարգացումներին և մի քիչ հույս ուներ դեպի լավը, այսօր նրանք էլ այդ հույսը չունեն: Սփյուռքը այլևս չի հավատում այս ամենին, և  Սփյուռքը պետք է քայլեր ձեռնարկի, անմասն չմնա, քանի որ սա իրենց հայրենիքը չէ, մե՛ր հայրենիքն է, եթե այդպես շարունակվի, որտե՞ղ պետք է հայտնվի Հայաստանը… սա շատ վտանգավոր է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում