ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպման ժամանակ քննարկվել են Սիրիայում ՌԴ և ԱՄՆ զինվորականների համագործակցության հարցը, դրա իրագործման կոնկրետ ուղիները: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ գրում է RIA Novosti-ն:
«Հատկապես ընդգծվել է զինվորականների համագործակցության անհրաժեշտությունը՝ իրագործելու համար այն, ինչի մասին հաջողվել է պայմանավորվել (Սիրիայի աջակցության) միջազգային խմբի շրջանակներում: Մենք քննարկել ենք կոնկրետ քայլեր, որոնք պետք է ձեռնարկվեն առաջիկա օրերին՝ այն գործնականում կիրառելու համար»,- ասել է նա:
Քերին հայտարարել է, որ ՌԴ ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպումը «գերազանց էր»:
«Գերազանց»,- ասել է նա լրագրողներին: