Սիրիական բանակը Ռուսաստանի աջակցությամբ կհաղթի, միաժամանակ հակակառավարական ուժերի մոտ նկատվում է պառակտում, որը միայն ժամանակի ընթացքում կարող է ուժեղանալ: Այս մասին գրում է Frankfurter Allgemeine Zeitung թերթը` հղում անելով Գերմանիայի անվտանգության մարմինների աղբյուրներին:
«Ռուսաստանի միջամտությունը նշանակում է անշրջելի բեկում հօգուտ Դամասկոսի»,- գրված է հոդվածում:
FAZ-ի աղբյուրի կարծիքով՝ կառավարական բանակը վաղ թե ուշ Հալեպում հաղթանակ կտանի: Ընդ որում, հակակառավարական ուժերի կողմից Սաուդյան Արաբիայի կամ Թուրքիայի ռազմական միջամտությունը գերմանական հատուկ ծառայությունները համարում են քիչ հավանական: