Այսօր՝ փետրվարի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զավարյան փողոցի թիվ 29 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկից ծուխ է դուրս գալիս և կան կասկածներ, որ հնարավոր է՝ հրդեհ լինի:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության լեյտենանտ Արթուր Գասպարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու փրկարարները նշված շենքի թիվ 12 բնակարանի լոգարանում հայտնաբերել են նույն տան բնակչուհի, 87-ամյա Ֆլորա Չոբանյանի դին:
Մանրամասները՝ shamshyan.com