Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի շրջանակներում Մադրիդի «Ռեալ»-ը սեփական հարկի տակ ընդունեց Բիլբաոյի «Ատլետիկ»-ին:
Հանդիպումն ավարտվեց «արքայական ակումբ»-ի հաղթանակով: Զինեդին Զիդանի սաները կարողացան 4 գնդակ ուղարկել «Ատլետիկ»-ի դարպասը:
Այսպիսով, այս հաղթանակից հետո «Ռեալ»-ն իր ակտիվում գրանցեց 53 միավոր և մոտեցավ կատալոնական «Բարսելոնա»-ին, որն իր ակտիվում ունի 54 միավոր:
«Ռեալ»-«Ատլետիկ.` 4:2
1:0 Ռոնալդու (3՛), 1:1 Էրասո (10՛), 2:1 Ռոդրիգես (37՛), 3:1 Կրոս (45՛), 4:1 Ռոնալդու (87՛), 4:2 Էլուստոնդո (90՛)