Գերմանիայի առաջնության 21-րդ տուրի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Հանովեր»-ին:
Հանդիպումն ավարտվեց «մեղուներ»-ի նվազագույն հաղթանակով: Հաղթական գոլի հեղինակ դարձավ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Այսպիսով, Տոմաս Տուխելի սաներն այս խաղից հետո իրենց ակտիվում գրանցեցին 48 միավոր և ամրապնդվեցին Գերմանիայի ընթացիկ առաջնության աղյուսակի երկրորդ հորիզոնականում:
«Բորուսիա»-«Հանովեր»` 1:0
1:0 Մխիթարյան (25՛)
Հավելենք, որ տուրի շրջանակներում կայացած մյուս հանդիպումներում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
«Դարմշտադտ»-«Բայեր»` 1:2
1:0 Վագներ (29՛), 1:1 Սուլու (62՛), 1:2 Բրանդտ (77՛)
«Շտուտգարտ»-«Հերտա»` 2:0
1:0 Դայե (51՛), 2:0 Կոստիչ (84՛)
«Վերդեր»-«Հոֆենհայմ»` 1:1
0:1 Կրամարիչ (10՛), 1:1 Ջիլոբոջի (13՛)
«Վոլֆսբուրգ»-«Ինգոլշտադտ»` 2:0
1:0 Դրաքսլեր (29՛), 2:0 Կնոխ (39՛)