Իրանից 24 ժամվա ընթացքում Եվրոպա կուղարկվեն 4 մլն բարել նավթով տանկերներ: Shana գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ազգային նավթային ընկերության ղեկավար Ռոքնոդին Ջավադին: Այս մասին հաղորդում է TASS-ը:
«Երկու միլիոն բարել բեռ ձեռք է բերվել ֆրանսիական Total ընկերության կողմից, մյուսները՝ Ռուսաստանի և Իսպանիայի երկու ընկերությունների կողմից»,- հայտնել է Ջավադին: