Ռուսաստանը Ղրիմից ուղարկել է փոքր հրթիռային «Կանաչ հովիտ» նավը՝ «Կալիբր» թևավոր հրթիռներով՝ միանալու համար Միջերկրածովյան նավատորմին: Նպատակը Սիրիայում ռազմական գործողություններն են: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ուժային կառույցների աղբյուրին: Դրա հետ մեկտեղ ուղարկվել է ականազերծիչ «Կովրովեց» նավը:
Գործակալության զրուցակիցը հիշեցրել է, որ նավը նավատորմի կազմի մեջ է մտել 2015 թվականի նոյեմբերին:
«Սիրիայի ափերին նավի նպատակները չեն հայտարարվում»,- նշել է աղբյուրը:
Նշենք, որ այս գիշեր Մյունխենում Սիրիայի հարցով կոնտակտային խմբի բանակցությունների ժամանակ հասել են անհապաղ «բռնությունների նշանակալի կրճատման» համաձայնության, որը «մի շաբաթ անց պետք է հանգեցնի ռազմական գործողությունների ավարտի»:
Ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսը համարում է, որ Ռուսաստանը Սիրիան ռմբակոծում է Եվրոպա փախստականների հոսքը մեծացնելու նպատակով, որը կարող է դառնալ ԵՄ-ի փլուզման պատճառ, ինչը ձեռնտու է Վլադիմիր Պուտինին: