ՄԱԿ-ում պետք է ուժեղացնեն վերահսկողության մեխանիզմը Սիրիա մարդասիրական օգնության մատակարարումների նկատմամբ, որպեսզի այն չհայտնվի արմատական խմբավորումների գրոհայինների ձեռքում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գենադի Գատիլովը՝ հաղորդում է TASS-ը:
«Սիրիա մատակարարվող մարդասիրական օգնությունը հաճախ հայտնվում է ոչ այն ձեռքերում և զավթվում է արմատական խմբավորումների կողմից», -ասել է նա:
Փոխնախարարը նաև նշել է, որ կազմակերպությունը պետք է մտածի տեղերում դիտորդական վերահսկողության արդյունավետության բարձրացման մասին: