Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ հոլանդացի Յոհան Կրոյֆը շարունակում է բուժվել:
Բժշկական ախտորոշման համաձայն՝ Կրոյֆի մոտ հայտնաբերվել է թոքերի քաղցկեղ: Այսօր նախկին ֆուտբոլիստը Թվիթերում հուսադրող գրառում է կատարել:
«Բժշկական որոշակի գործընթացներից հետո կարող եմ ասել, որ արդյունքները բավականին հուսադրող են շնորհիվ բժիշկների հրաշալի աշխատանքի: Ընտանիքս աջակցում է ինձ, բոլորը լավ են տրամադրված: Վստահ եմ, որ այս խաղում ես եմ լինելու հաղթողը»,- «Lequipe»-ը փոխանցում է Կրոյֆի խոսքը: