Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Արարատ»-ը վաղը կմեկնի ԱՄՆ

Փետրվարի 14-ի վաղ առավոտյան «Արարատ»-ը կմեկնի ԱՄՆ: Կալիֆորնիայում մինչև փետրվարի 24-ը կընթանա թիմի երկրորդ արտասահմանյան ուսումնամարզական հավաքը, որին կմասնակցեն 18 ֆուտբոլիստներ: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Փաստաթղթային խնդիրների պատճառով հավաքին չեն մասնակցի դարպասապահ Արման Մելիքսեթյանը, պաշտպան Արամ Շախնազարյանը և կիսապաշտպան Գեորգի Խուբուան:

Արդեն ԱՄՆ-ում «Արարատ»-ին են միանալու ամերիկացի կիսապաշտպան Բրայան դե լա Ֆուենտեն, ինչպես նաև` 23-ամյա խորվաթ եզրային կիսապաշտպան Մարին Գլավաշը, ով նախկինում հանդես է եկել խորվաթական «Օսիեկ» և Սլովակիայի «Զլատե Մորավցե» թիմերում, ներկայացրել է Խորվաթիայի երիտասարդական հավաքականը: Հավաքի ընթացքում մեր թիմում կփորձարկվեն նաև այլ պոտենցիալ նորեկներ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախատեսված են երեք ստուգողական հանդիպումներ: Փետրվարի 18-ին «Արարատ»-ը խաղալու է PDL-ում հանդես եկող «Ֆրեզնո Ֆուեգո» թիմի հետ:

Փետրվարի 20-ին «Արարատ»-ը կհանդիպի NASL-ի հաղթող «Նյու Յորք Կոսմոս»-ին, որի կազմում մինչև վերջերս հանդես էին գալիս լեգենդար իսպանացի հարձակվող Ռաուլը և Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Մարկոս Սենան: Ամերիկյան թիմում կան նաև հայազգի ներկայացուցիչներ: Գլխավոր մարզչի օգնականն է ԱՄՆ-ի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալեկո Իսկանդարյանը, թիմում հանդես է գալիս կիսապաշտպան Հակոբ Չիրիշյանը:

Խաղը կկայանա Կալիֆորնիայի Գլենդորա քաղաքի «Citrus College Stadium» մարզադաշտում և կմեկնարկի տեղի ժամանակով 19:00-ին: Երրորդ հանդիպումը նախատեսված է փետրվարի 23-ին: Մրցակցի անունը շուտով հայտնի կդառնա:

Հավելենք նաև, որ «Արարատ»-ը հանգրվանելու է Crowne Plaza հյուրանոցում և մարզվելու է Ventura Sportsplex մարզահամալիրում, որտեղ ժամանակին հավաք են անցկացրել Անգլիայի «Վեստ Բրոմվիչ», «Սուոնսի», Շվեդիայի «Համարբյու», ԱԻԿ, ՄԼՍ-ի «Պորտլենդ Թիմբերս» և «Սիեթլ Սաունդերս» թիմերը:

 

Լուսանկարը՝ թիմի պաշտոնական կայքի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում