Saturday, 20 04 2024
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Ստեղծեցինք խրոնիկ հիվանդ պետություն. վերջին տարիներին Հայաստանից մեկնել է մոտ 2 մլն մարդ

«Առաջին լրատվական»-ը ժողովրդագիր Ռուբեն Եգանյանի հետ զրուցել է արտագաղթի, դրա պատճառների և ստեղծված իրավիճակից ելքերի շուրջ:

– Ես չէի համարձակվի ասել, որ օրական հարյուր-հազարավոր ընտանիքներ են գնում Հայաստանից, քանի որ պաշտոնական նման տվյալներ չկան: Պաշտոնական վիճակագրությամբ դա չի հաստատվում, բայց դա չի նշանակում, թե այդ երևույթը չկա, և դա զանգվածային բնույթ չի կրում: Այդ երևույթը 90-ականներից սկսվել է և շարունակական բնույթ է կրում: 90-ականներին անմարդկային պայմանների բերումով էին հեռանում, և երևույթն ավելի զանգվածային բնույթ էր կրում: Այն ժամանակ գնացողների մեծ մասը գնում էր վերադառնալու նկատառումով, որ պայմանները հենց որ մի քիչ բարելավվեին, վերադառնային: Սակայն գնացողների մեծ մասը մնացին արտերկրում, հիմնականում ՌԴ-ում: 2000-ից ի վեր՝ երևույթի ծավալները ոչ մեծ չափով, բայց շարունակաբար աճում են:

Մեր միգրացիան մի քանի շերտեր ունի՝ աշխատանքային և մշտական: Աշխատանքային միգրացիան բաղկացած է երկու մասից՝ սեզոնային կամ կարճաժամկետ և երկարատև: Կարճատև միգրացիայի հետևանքով բնակչության թիվը չի փոխվում: Սա այն ժամանակ բարգավաճման ռազմավարություն էր, որովհետև այդ գնացողներն իրենց բարձր վաստակի շնորհիվ կարողանում էին իրենց ընտանիքների սոցիալ-տնտեսական խնդիրները լուծել, օրինակ՝ երկհարկանի տներ էին կառուցում, որոնք այստեղի վաստակով հնարավոր չէր կառուցել: Այսօրվա դրությամբ այդ երևույթը ձեռք է բերել գոյատևման ռազմավարության բնույթ: Եթե նախկինում 30.000-40.000 մարդ էր մեկնում, այժմ տարբեր փորձագիտական տվյալներով՝ աշխատանքային, սեզոնային միգրանտների թիվը կազմում է 80.000-100.000 մարդ:

Կան նաև տևական աշխատանքային միգրանտներ, դրանք այն մարդիկ են, որոնք երկրից բացակայում են մեկ և ավելի տարով, նրանց աշխատանքը սեզոնային բնույթ չի կրում: Ամբողջ խնդիրն այն է, որ շարունակաբար  ունենում ենք ավելի շատ գնացողներ, քան վերադարձողներ: Ըստ հետազոտական տվյալների՝ վերջին 3-4 տարիների ընթացքում միջին հաշվով մենք տարեկան ունենում ենք բացասական մնացորդ 35.000 և ավելի մարդ, որը կազմում է մեր բնակչության 1 տոկոսից ավելին՝ դրա կեսը մշտական միգրանտներն են, մյուս կեսը՝ շարունակաբար արտերկրում կուտակվող տևական աշխատանքային միգրանտները:

Սկսած անցյալ տարվանից՝ կար ենթադրություն, որ միգրացիայի ծավալները հնարավոր է փոքրանան՝ կապված այն իրողություններով, որոնք ձևավորվել են ՌԴ-ում. նախևառաջ՝ սկսեցին արգելափակել տարբեր խախտումների համար մուտքը երկիր, և երկրորդ՝ փոխվեց երկրի սոցիալ-տնտեսական վճակը: Սակայն դատելով առկա տվյալներից՝ նման բան դեռևս տեղի չի ունեցել, այսինքն՝ միգրանտների ծավալները ոչ միայն չեն նվազել, այլ նաև մեծացել են: Նկատի ունենալով, որ մեզ մոտ աշխատատեղերի, եկամուտների առումով հազիվ թե մոտակա ժամանակներում լուրջ փոփոխություններ լինեն, այս երևույթը կարող է շարունակվել, ամեն ինչ արդեն կախված կլինի նրանից, թե Ռուսաստանի իրադրությունն ինչ զարգացումներ կունենա: Մեր միգրանտների հոսքի 90 տոկոսից ավելին ուղղորդված է դեպի ՌԴ: Աշխատանքային միգրացիան պետք է խրախուսվի, քանի որ դրա շնորհիվ ավելի քիչ են լինում մշտական միգրացիայի ծավալները: Բայց պետք է խրախուսվի նաև վերադարձը:

– Իսկ ի՞նչ է կատարվում Ռուսաստանի սահմաններից դուրս, դեպի Եվրոպա, ԱՄՆ ուղղությամբ:

– Հայաստանից դեպի Եվրոպա և ԱՄՆ մեծ հոսքեր չկան, դրա հիմնական խոչընդոտը վիզային ռեժիմն է: Դեպի արևմուտք աշխատանքային միգրացիա չունենք, միայն սակավաթիվ  բարձր կարգի մասնագետներ նախնական աշխատանքային պայմանավորվածությամբ գնում են, սա շատ փոքր հոսք է, իսկ սեզոնային աշխատանքային հոսք դեպի արևմուտք չկա:

– Բայց համաձայնեք, որ դա էլ որոշիչ դեր ունի. լավագույն մասնագետներն արդեն լքում են Հայաստանը, ծառայում են այլ պետություններում:

– Ես տնտեսական հանգամանքից առավել բարոյահոգեբանական հանգամանքը կկարևորեի, որովհետև անձամբ ես էլ եմ ճանաչում մարդկանց, ովքեր այստեղ էլ նյութապես ապահովված էին, ունեին աշխատանք, բայց ի վերջո գնում են. նրանք արդեն գնում են՝ չընդունելով այն իրողությունները, որոնք ձևավորվել են մեզ մոտ, չուզենալով, որ իրենց երեխաներն առնչվեն այդ իրողություններին և այդ պայմաններում ապրեն, սա ավելի ծանր երևույթ է: Ինչ վերաբերում է ուղեղների արտահոսքին, երբեմն դա բացատրում են մեկնողների մեջ բարձրագույն կրթություն ունեցողների տեսակարար կշռով և այլն, բայց ավելի լայն դիտարկելով՝ կարող ենք ասել, որ հիմնականում մեկնում է բնակչության առավել ակտիվ, նախաձեռնող մասը, իսկ դա բնակչության 4-6 տոկոսից ավելի չէ: Այն, որ քաղաքական, տնտեսական, սոցիալական, բարոյահոգեբանական առումով մենք այս վիճակում ենք, ինչ-որ չափով հետևանքն է այն բանի, որ մենք 90-ականներին և այսօր էլ շարունակաբար ուենում ենք մարդկանց ակտիվ, ստեղծարար մասսայի հողմահարում:

– Ինչո՞ւ են մարդիկ հիասթափված գնում Հայաստանից:

– Հիմնական մասը գնում է տնտեսական պատճառներով, քանի որ չի կարողանում իր աշխատանքով իր ընտանիքի, իր տնային տնտեսության բարեկեցությունն ապահովել և փորձում է դա անել դրսում աշխատանք գտնելու, իրեն իրացնելու ճանապարհով: Այս վիճակի հիմնական օբյեկտիվ պատճառներից մեկն այն է, որ մենք արդյունաբերական երկիր էինք, բայց ԽՍՀՄ-ի փլուզումից հետո գրեթե չունենք արդյունաբերություն, ունենք թեթև, սննդի արդյունաբերություն, որոնք շատ աշխատատեղեր չեն կարող ապահովել: Տասնյակ հազարավոր աշխատատեղեր ունեցող գործարաններ այլևս չունենք, և դրանք վերականգնելու հնարավորություն չունենք: Սուբյեկտիվ պատճառներից է այն, որ մենք ստեղծեցինք հիվանդ երկիր, հիվանդ պետություն, ընդ որում՝ խրոնիկ հիվանդ: Եվ այդ հիվանդ պետության արդյունքներն են: Մենք ստեղծեցինք մոնոպոլացված տնտեսություն, որը խեղդում է անձնական նախաձեռնությունը, մենք չունենք միջին խավ, միջին գործատու ձեռներեց, մանր ձեռներեցների վիճակն է սարսափելի, հնարավոր չէ գոյատևել: Այս բոլորը արտամղող գործոններ են: Եթե կարողանայինք միջին խավը ստեղծել, մանր ու միջին ձեռներեցների նախաձեռնություններն իրականացնելու հնարավորություն ընձեռել, մենք կունենայինք ավելի շատ աշխատատեղեր, որի արդյունքում կպակասեին արտահոսքի ծավալները: Այսօր այդպիսի հնարավորություն չկա:

– Այս գահավիժումը կասեցնելու համար ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել:

– Միգրացիան համակարգային երևույթ է, կախված է այն ամեն ինչից, ինչ մենք ունենք, պայմանավորված է քաղաքական, սոցիալական, բարոյահոգեբանական պատճառներով: Այս պատճառները պետք է վերացնես, որպեսզի հետևանքը փոխվի: Այս պատճառների բազմությունից մեկը փոխելով, լուրջ արդյունքի հնարավոր չէ հասնել, իրատեսական չէ: Պետք է փորձել ամբողջ համակարգն առողջացնել: Ընդ որում՝ եթե ուզում ենք փոխել, ժամանակ է պետք, որպեսզի մարդիկ վստահություն ձեռք բերեն, տեսնեն մի քանի ռեալ, իրական, ծանրակշիռ արդյունքներ, որից հետո վերանայեն իրենց միգրացիոն վարքագիծը:

– 200.000 բնակչի բաց ունենք այսօր, այդ բացը լրացնելու համար քանի տարի կպահանջվի: Վերջին անգամ երբ է 3 միլիոնից ցածր եղել մեր բնակչության թիվը:

– Մենք 91 թվականից ի վեր ունեցել ենք 1,5 միլիոն մարդու «կորուստ»: Մոտակա 50 տարվա ընթացքում մեր բնակչության թիվը կարող է նվազել մինչև 1,5 միլիոն մարդով: Երբ Հայաստանն անկախացավ մենք ունեինք մոտավորապես 3,5 միլիոն բնակիչ, ունեցանք 250 հազար փախստականների ներհոսք: Առաջին մարդահամարի ժամանակ ստացանք բնակչության թվաքանաքակը, որը  մոտ 3 միլիոն 260 հազար էր, այսինքն՝ միգրացիայի պատճառով բնակչության թվաքանակը նվազել էր: Ըստ վերջին մարդահամարի՝ մեր մշտական բնակչությունը կազմում է 3 մլն 2 հազար մարդ, առկա բնակչությունը կազմում էր 2 մլն 874 հազար: Բնակչության թիվը հնարավոր է մեծացնել երկու ճանապարհով՝ ծնելիության բարձրացումով և մարդ «ներմուծելով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում