Կորեական թերակղզում իրավիճակի սրման պատճառը Հյուսիսային Կորեայի ղեկավարության անպատասխանատու և անընդունելի գործողություններն են: RIA Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին Մյունխենի անվտանգության համաժողովում ելույթ ունենալիս հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Վերջին ժամանակներս կտրուկ սրվել է Կորեական թերակղզում իրադրությունը Հյուսիսային Կորեայի ղեկավարության անպատասխանատու և բացարձակապես անընդունելի գործողությունների հետևանքով»,- ասել է նա:
Դրա հետ մեկտեղ նա նշել է Հյուսիսային Կորեայի իշխանություններին պատժելու միակողմանի քայլերի միտումը՝ շրջանցելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: