Ֆուտբոլի Իսպանիայի Լա լիգայի 24-րդ տուրի շրջանակում Երևանի ժամանակով 19:00-ին մեկնարկելու է «Ռեալ Մադրիդ» – «Աթլետիկ Բիլբաո» հանդիպումը:
«Արքայական» ակումբը ներկայացրել է թիմի մեկնարկային կազմը. Կեյլոր Նավաս, Ռաֆայել Վարան, Սերխիո Ռամոս, Դանիլո, Կովաչիչ, Մոդրիչ, Կարվախալ, Խամես, Կրոս, Ռոնալդու, Բենզեմա:
Հիշեցնենք, որ խաղին հայտավորված չէ Գարեթ Բեյլը, ով ապաքինվում է վնասվածքից: Վերջին տեղեկություններով՝ նա բաց կթողնի նաև «Ռոմա»-ի հետ Չեմպիոնների լիգայի շրջանակում կայանալիք առաջիկա խաղը: