Tuesday, 23 04 2024
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք
Մենք գիտենք այդ կարմիր գիծը․ վարչապետն ու նախագահը հանդիպել են
Մեքենայով հարվածել է համագյուղացու մեքենային, վիճել են և դանակահարել

Քանի դեռ չեն հռչակել դավաճան

Ամեն անգամ, երբ Հայաստանում ընդդիմությունն սկսում է ակտիվ գործողություններ, իշխանությունն անմիջապես շրջանառության մեջ է դնում թշնամու, այսինքն` Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնելու վարկածը, ասելով, որ ընդդիմությունն ապակայունացնում է երկիրը և նպաստում Ադրբեջանի շահերին: Խնդիրը լուրջ է և այն լուծելու անհրաժեշտություն ունի նաև Հայաստանի հասարակությունն ու ընդդիմությունը, կարծես թե աներկբա է: Այլապես իշխանությունը,- ինչ իշխանություն էլ Հայաստանում լինի,- կարող է տրվել այդ գայթակղությանն ու ցանկացած ընդդիմադիր նախաձեռնություն որակել որպես Ադրբեջանի շահերին նպաստող քայլ և այդպիսով հռչակել ազգային դավաճանություն:

Բանը դավաճանության հռչակումների դեռ չի հասել, բայց շարունակվելու դեպքում, կարող եք վստահ լինել, որ մի օր կհասնի: Իսկ սեղանին ոչ թե ընդդիմությունների, ընդդիմադիր գործունեության, այլ պետության ճակատագիրն է, որովհետև ընդդիմադիր գործունեությունը թշնամիների շահերը սպասարկող ակտ որակող պետությունը կանգնում է ճահճացման և ինքնաոչնչացման ռեալ ճանապարհի վրա: Հետևաբար պետք է այդ երևույթի դեմ պայքարել և հանրությանը ներշնչել հակառակը` որ այն ուժերը, որոնք երկրում կփորձեն խոսքի ազատությունը, քաղաքացիական իրավունքները սահմանափակել այդօրինակ շահարկումներով` իրենք են, այսպես ասած, թշնամու ջրաղացին ջուր լցնողները:

Հայաստանի հասարակության մեջ անհրաժեշտ է կատարել արժեքային լուրջ վերանայումներ, ըստ որի` ոչ թե ազատության և իրավունքի համար պայքարողն է հակառակորդի կամ թշնամու շահերի պաշտպանը, այլ` ազատության և իրավունքի համար պայքարն ապօրինաբար արգելակողը: Հասկանալի է, որ այդ խնդիրը մեկ օրվա լուծելիք հարց չէ, առավել ևս, երբ կա Ղարաբաղի հարցը: Այն միշտ շատ դյուրագրգիռ ռեժիմի վրա է պահելու հանրային տրամադրությունները, և դրանք միշտ կիսվելու են, կիսվելու են կրիտիկական չափաբաժնով, և միշտ այնքան մարդ է տրվելու շահարկումներին, որքան մարդ որ պետք է շահարկումների արդյունավետության համար: Բայց կասկած չկա, որ չնայած խնդրի բարդությանը, հասարակական-քաղաքական առողջ միջավայրին պատկանող, արդիական մտածողության և պետական շահով առաջնորդվող ուժերի համար դրա լուծումը առաջնային, անգամ կենսական խնդիր է:
Մի տարբերակ էլ կա իհարկե` երբ կկարգավորվի Ղարաբաղի հարցը, կկնքվի ինչ-որ համաձայնագիր, և Ադրբեջանը կդադարի լինել այն սպառնալիքը, որ ներկայացվում է: Այդ դեպքում արդեն հնարավոր չի լինի շահարկել, որ ակտիվ ժողովրդական նախաձեռնություններն ու ընդդիմադիր գործունեությունը Ադրբեջանի օգտին են: Բայց եթե անգամ ենթադրենք, որ Ղարաբաղի հարցը վերջնական, պայմանագրային կարգավորում է ստանում հենց այն տեսքով, ինչ ձեռնտու է Հայաստանին և Ղարաբաղին, և որը բխում է հայկական պետականությունների ռազմաքաղաքական շահից, ապա դա առավել ևս կարող է տևել տարիներ, մինչև առկա ստատուս քվոն ստանա միջազգային հաստատում և վերջնական կնիք:

Իսկ գնալ այլ բովանդակության կարգավորման, թեկուզ հանուն Հայաստանում ժողովրդավարական պայքարը շահարկումների ցանցից դուրս բերելու հեռանկարի` կնշանակի գնալ պետական ռազմաքաղաքական շահի դեմ: Պետությունը չի կարող շահել ինքն իր հաշվին, եթե խոսքը երկու դեպքում էլ ռազմավարական խնդիրների մասին է` Ղարաբաղ և Ժողովրդավարություն: Ղարաբաղ կամ ժողովրդավարություն, կամ էլ Ղարաբաղ, թե ժողովրդավարություն բանաձևերը Հայաստանի համար պետք է մերժելի լինեն մեկընդմիշտ: Ղարաբաղ և ժողովրդավարություն, կամ ժողովրդավարություն և Ղարաբաղ. ահա այն բանաձևը, որը պետք է ընդունելի լինի հայկական պետականությունների ռազմաքաղաքական շահի սպասարկման գործում:

Հետևաբար «թշնամու ջրաղացին ջուր լցնելու» վերաբերյալ շահարկումների հանդեպ հանրային դիմադրունակության բարձրացման խնդիրը պետք է դիտարկել Ղարաբաղի կարգավորման գործընթացից անկախ: Այդ հարցում, դժբախտաբար, որոշակի խնդիրներ է առաջացնում երկրի հիմնական ընդդիմության` Հայ ազգային կոնգրեսի պահվածքը, երբ հայտարարվում է, որ Կոնգրեսը չի գնա ցնցումների, որպեսզի չոգևորի Ադրբեջանին: Հասկանալի է, որ այդ ձևակերպումն ունի օբյեկտիվ հիմքեր: Բայց, մեծ հաշվով, այդ համատեքստը շատ հարաբերական է, հետևաբար թերևս գերադասելի է ձեռնպահ մնալ այդօրինակ հայտարարություններից, քանի որ դրանք թուլացնում են իշխանական քարոզչական շահարկումների հանդեպ հանրային դիմադրունակությունը:

Բանն այն է, որ ցնցում, անկայունություն և այդ կարգի այլ հասկացությունները խիստ հարաբերական են, չունեն հստակ չափանիշներ և չափորոշիչներ, սահմանումներ: Այսինքն` տասը հոգանոց բողոքը իշխանությունը կարող է, ցանկության դեպքում, ներկայացնել անկայունություն և ցնցում, առավել ևս, երբ իշխանության ձեռքին են քարոզչական բոլոր հեռարձակող միջոցները, որոնք թերթերի և ինտերնետի հանդեպ ունեն անհամեմատ մեծ սփռում: Հետևաբար եթե խոսք է գնում ցնցումներ և անկայունություն թույլ չտալու մասին, թերևս կա՛մ պետք է խուսափել այդ մասին խոսելուց, կա՛մ էլ պետք է առավել լայն և մանրամասն բացատրական աշխատանք տանել քաղաքացիների հետ, թե ինչ պատկերացումներ կան այդ ձևակերպումների տակ, ինչ սահմաններ, ինչ չափանիշներ: Այսինքն` քաղաքացիների մոտ թերևս հարկավոր է ձևավորել չափանիշներ և պատկերացումներ, որոնք հնարավորություն կտան նրանց առավել ադեկվատ լինել քարոզչական շահարկումների հանդեպ: Չէ՞ որ ընդդիմությունն ինքն է այժմ խոստովանում, որ իշխանությունն անելանելիությունից դրդված քարոզչական պատերազմ է վերսկսել իր դեմ: Ուրեմն պետք է դրան դիմագրավել` ոչ թե իշխանությանը քարոզչական մանիպուլյացիաների լրացուցիչ հիմքեր տալով, այլ հանրության հետ հնարավորինս լայնաճակատ և հանգամանալից բացատրական աշխատանքով, որպեսզի իշխանության շահարկումները ստանան առավելագույնս մերկապարանոց տեսք, և ազատության, իրավունքի, ժողովրդավարության համար պայքարը երբեք չներկայացվի որպես թշնամիներին մատուցված ծառայություն:

Ի վերջո, կան բաներ, որոնց մասին խոսքերն ավելորդ են, քանի որ անհրաժեշտության դեպքում փոխըմբռնումն ու փոխադարձ ընկալումը լինում են ինքնաբերաբար: Այսինքն` հանրային օրգանիզմում կան ենթագիտակցական կարգավորիչներ, որոնք հասարակությունների վարքը համարժեք են դարձնում միջավայրերին ուղղված մարտահրավերների հանդեպ: Ի վերջո, Հայաստանում քաղաքացիական ներկայիս ակտիվությունը հենց դրա վկայությունն է, երբ հասարակությունը իր այդ ենթագիտակցական կարգավորիչների աշխատանքի միջոցով հասել է այն գիտակցության, որ առկա վիճակը պարզապես անհնար է դարձնում ներկայիս և ապագայի հնարավոր մարտահրավերներին դիմադրելը, և կարիք կա ինքնակազմակերպվելու և արդյունավետ դիմադրություն ձևավորելու:

Օրինակ` այդ համատեքստում ներկայումս ավելորդ են դարձել հասարակությանը արթնանալու, անտարբեր չլինելու և այլնի կոչերը, քանի որ իրավիճակի ծանրության հանրային գիտակցությունը կա, առաջացել է և մեծ մասամբ` ինքնըստինքյան, հենց ներքին մեխանիզմների ինքնավար աշխատանքով, ու հիմա մարդիկ պարզապես ելքերի ու տարբերակների պահանջարկ ունեն: Նույնկերպ էլ արտաքին վտանգի պարագայում` մարդիկ կմիավորվեն և այդ վտանգը կկանխարգելեն ինքնաբերաբար, ներքին մղումով, ենթագիտակցական կարգավորիչների միջոցով: Ներկայում խնդիրը հանրությանը գիտակցական դաշտում շահարկումների հանդեպ դիմադրունակ դարձնելն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում